Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել հերթական սկանդալը սեքսուալ հողի վրա: Կին զինծառայողը ոտնձգություն է կատարել զինվորի նկատմամբ, երբ նա քնած էր: Կինը չի կրել լուրջ պատիժ, ինչի պատճառով զինվորներն իրենց դժգոհությունն են հայտնել:
25-ամյա կին զինծառայող Կորի-Ալիսա Հոլմսը Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի գնդից է: Նա հարբած վիճակում թափանցել է զորամաս, որպեսզի ինտիմ կապի մեջ մտնի ծառայակցի հետ: Սակայն զինվորը ժամանակին է կանչել օգնություն:
Գիշերվա ժամը 3-ին հարբած Հոլմսը փորձել է թափանցել զորամաս պահակակետի միջով: Նա պահանջել է անհապաղ հանդիպում տղամարդու հետ, սակայն նրան ուղարկել են քնելու: Կինը վճռականորեն էր տրամադրված, ուստի ներթափանցել է այլ մուտքով: Գտնելով զինվորին քնած վիճակում՝ նա սկսել է հպվել նրան: Մարմնական հպումներից զարթնելով՝ զինվորը խնդրել է իրեն հանգիստ թողնել:
Ականատեսների խոսքով՝ նրանք դուրս են եկել փողոց՝ հանգիստ զրուցելու: Կինը նորից փորձել է համբուրել զինծառայողին, երբ վերջինս գոռացել է՝ «օգնություն»: Օգնության է եկել պահակակետի հրամանատարը և հանգստացրել կնոջը:
Մեծ Բրիտանիայի զինվորական օրենսդրության համաձայն՝ այդպիսի գործերը սպաներն իրավունք ունեն լուծելու տեղական մակարդակով: Երբ Հոլմսին միայն կարգապահական տույժի են ենթարկել, մյուս զինվորները սկսել են պնդել, որ նրան քրեական հետապնդման ենթարկեն:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, եթե նման բան աներ տղամարդը, նրան անմիջապես կհեռացնեին:








































