Եվրամիությունը ստիպված կլինի բարձր գին վճարել Սիրիայում իր «վախկոտ անսկզբունքայնության» համար: Այս մասին Standart պարբերականին հայտնել է Եվրախորհրդարանի «Կանաչներ» կուսակցության պատգամավոր Միխել Ռայմոնը:
Նրա խոսքով՝ թուրքական զորքերի ներխուժումը հյուսիսային Սիրիայի տարածք կհանգեցնի ԴԱԻՇ-ի հարյուրավոր ահաբեկիչների՝ բանտերից ազատ արձակման և նրանց վերադարձի հայրենիք:
Ռայմոնը գրում է, որ միության միակ ձեռքբերումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ փախստականների հարցով գործարքն էր: Սակայն, նշում է եվրապատգամավորը, Ստամբուլը սպառնում է Եվրոպային ներգաղթյալների նոր ճգնաժամով՝ այդպիսով շանտաժի ենթարկելով նրան:








































