Երաժշտության ձայնագրումը վինիլային ձայնապնակների տեխնոլոգիայով, որ հայտնաբերվել է մոտ 100 տարի առաջ, վերածնունդ է ապրում: ԱՄՆ-ում վինիլային ձայնապնակների վաճառքի աճը շարունակվում է 13-րդ տարին անընդմեջ։ Այս մասին փաստում է երաժշտության սպառման մասին Nielsen-ի հաշվետվությունը:
2018 թվականին վաճառվել է 16,8 միլիոն օրինակ, ինչը 14,6 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Միևնույն ժամանակ 2007-ին վաճառքը կազմել է մոտ 1 միլիոն օրինակ:

2018-ին ձայնապնակների վաճառքը կազմել է երաժշտական ալբոմների վաճառքի 12% -ը: Այժմ փորձագետները փորձում են գուշակել, թե չի սպասում մեզ արդյոք տեսաժապավենների վերադարձը։












































