Չինաստանում տնօրենը պլանը չկատարելու պատճառով իր ենթականերին ստիպել է ծնկաչոք սողալ մարդաշատ փողոցում՝ գրում է Scoop Whoop-ը։
Ցզաոչժուան քաղաքի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես են չորեքթաթ քայլում գրասենյակային հագուստով կանայք։ Տնօրենն ինքն է առաջնորդել «քայլերթը»՝ ընկերության դրոշը ձեռքին։
Շուտով դեպքի վայր են եկել ոստիկանները և սկսել են պարզաբանումներ պահանջել։ Տնօրենը նրանց բացատրել է, որ դա ընդամենը թրենինգ է աշխատակցուհիների համար, որոնք չեն կատարել աշխատանքային պլանը։
Ոստիկանների միջամտությամբ «թրենինգը» դադարեցվել է, ընկերության ղեկավարությունը բանավոր նկատողություն է ստացել իր աշխատակցուհիներին նվաստացնելու համար։
This Chinese company has a humiliating punishment for employees who fail to meet their targets. pic.twitter.com/cVod5xyXvI
— SCMP News (@SCMPNews) January 16, 2019
https://www.facebook.com/deutschewellenews/videos/2184427831609926/