Tuesday, 23 06 2026
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը

Ինչ է կատարվում «Արսենալում» Մխիթարյանի վնասվածքից հետո

Այսօր «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը․ լոնդոնյան դերբում կմրցեն «Արսենալն» ու «Չելսին»: Այս պահին «Արսենալը» 41 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը, իսկ «Չելսին»՝ 47 միավորով 4-րդ հորիզոնականում է գտնվում: Վերջին շրջանում Ունայ Էմերիի գլխավորած թիմը անկայուն խաղ է ցուցադրում, ինչի գլխավոր պատճառը կադրային խնդիրներն են: 22-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջել էր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Վեսթ Հեմին»: Մինչ այդ 4:1 հաշվով առավելության էր հասել «Ֆուլհեմի» նկատմամբ: 20-րդ տուրում էլ «Արսենալը» 5:1 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»:

Այսօր «Չելսիին» զիջելու դեպքում Էմերիի ֆուտբոլիստները կհայտնվեն բավական ծանր իրավիճակում: Մասնավորապես «Չելսին» կունենա 50 միավոր, իսկ «Արսենալը» գործնականում դուրս կմնա լավագույն քառյակում հայտնվելու պայքարից: Այս պահին 41 միավոր ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որն ի տարբերություն «Արսենալի» նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցելու է «Բրայթոնի» հետ և մեծ է հավանականությունը, որ Սուլշերի թիմը 7-րդ անընդմեջ հաղթանակը կտանի՝ սահմանելով նոր ռեկորդ: Վերլուծելով «Արսենալի» վերջին հանդիպումները կարող ենք ասել, որ Էմերիի թիմում կաղում է հատկապես միջին օղակը: Ավելի ստույգ հարձակվողներ Օբամեյանգը և Լակազետը շարունակ կտրվում են խաղից ինչի հետևանքով էլ «Արսենալի» գրոհները այնքան էլ վտանգավոր չեն ստացվում: Հենակետային գոտում Ջական, Տորեյրան և Գենդուզին կարծես վատ չեն գործում, բայց նրանք ի զորու չեն արդյունավետ կերպով կասեցնել մրցակցի գրոհները և միաժամանակ շարժվել դեպի մրցակցի տուգանային հրապարակը: Կարծում ենք ակնհայտ է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքից հետո հատկապես «Արսենալի» խաղային եզրերը զգալի անկում են ապրել: Մխիթարյանի փոխարեն Էմերին փորձում է օգտագործել Մայթլենդ-Նայլսին, բայց վերջինս դեռևս պատրաստ չէ խաղն իր վրա վերցնել և դառնալ համակարգի մի մասնիկը: Մեկ այլ եզրային կիսապաշտպան Իվոբին ոչ միշտ է աչքի ընկնում կայուն  խաղով:

Նույնը կարելի է ասել կենտոնական կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին, որը ընթացիկ մրցաշրջանում ուղղակի տապալվում է: «Արսենալի» մեկ այլ առանցքային կիսապաշտպան Աարոն Ռեմսին մեկ ոտոքով արդեն «Յուվենտուսում» է և նրա հետո հույսեր կապել ուղղակի չի կարելի: Այս դիտարկումները կրկին անգամ վկայում են, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն այս պահին օդի և ջրի պես պետք է «Արսենալին» և մասնավորապես Էմերիին: Առկա իրավիճակը կարծես փարատում է այն խոսակցությունները, որոնց համաձայն հայ կիսապաշտպանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Այո, «Արսենալին» այսօր անհրաժեշտ է նոր կիսապաշտպան, բայց դա չի նշանակում, որ օրինակ Դենիս Սուարեսի գալուստը կարող է խանգարել Մխիթարյանին: Նախօրեին «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն էր տարածել, որի համաձայն Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել ամբողջական ծրագրով:

Կա հավանականություն, որ ֆուտբոլիստը կմասնակցի փետրվարի 3-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճին: Այս մասին գրում են նաև բրիտանական ԶԼՄ-ները ինչը նշանակում է, որ մոտ ապագայում Մխիթարյանի տրանսֆերի մասին խոսք լինել չի կարող: Մինչև Մխիթարյանի վերադարձը Էմերիի թիմին անհրաժեշտ է դիմակայել 2 կարևորագույն մրցավեճերում: Այսօր տեղի ունենալիք դերբիից հետո «Արսենալը» հունվարի 25-ին Էմերիեյթս մարզադաշտում Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում մրցելու է «Մանչեսթր Յունայթեդի» հետ: Պրեմիեր լիգայում լոնդոնյան թիմը հաջորդ խաղն անց է կացնելու հունվարի 29-ին կրկին «Էմերեյթս» մարզդաշտում հյուրընկալով «Քարդիֆին»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերին՝ «Տոտենհեմի» հետ գավաթային հանդիպման ժամանակ: Մեր ֆուտբոլիստը կոտրվածք էր ստացել ոտնաթաթի հատվածում:

Ինչևէ այսօր կայանալիք «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում