Monday, 29 04 2024
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Աղոթենք Փաշինյանի «բարության» համար, որ ուժայինները չկրակեն ժողովրդի վրա

Հայաստանում ստեղծվել է արտառոց վիճակ, որն այլ տերմինով, քան ինստիտուցիոնալ ճգնաժամ, դժվար է բնորոշել։

Նոր կառավարությունը ձևավորվում է՝ առանց գործադիրի կառուցվածքը հաստատելու։ Սա արդեն նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները չունեն որևէ հայեցակարգ ու բացատրելի չեն ռացիոնալ հարթության վրա։ Դրանք լավագույն դեպքում արվում են բյուջետային փողեր տնտեսելու նպատակով ու այդ պարագայում անիմաստ է անգամ խոսել արդյունավետ կառավարման մասին, մանավանդ որ գործազրկության ուրվականը հետապնդում է հիսուն հազար մարդու, որոնց սոցիալական խնդիրները լուծելը վեր է պետության հնարավորություններից։ Ընդ որում՝ կրճատվողները հիմնականում մասնագետներ են, որոնց գերակշիռ մասը չեն ունեցել ծառայողական մեքենաներ կամ այլ արտոնություններ, որոնք թանկ են նստում հարկատուների վրա։

https://www.youtube.com/watch?v=NF3w6JBnhDw

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ եթե նոր կառավարության կառուցվածքը հայտնի չէ, սակայն կաբինետի անդամների երկու երրորդը նշանակվում է, ապա ստացվում է, որ ոչ թե գործադիրի նոր կոնցեպտն է որոշում կադրային քաղաքականությունը, այլ հակառակը՝ կոնկրետ կադրերի տակ ստեղծվում են ծանրաքարշ սուպերնախարարություններ։ Ընդ որում՝ վերանշանակված նախարարներից շատերն անցած ամիսներին, մեղմ ասած, արդյունավետ չեն աշխատել ավելի փոքր համակարգերում։

Աբսուրդը հասել է այնտեղ, որ այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նույնիսկ չի բացառել, որ այս նստաշրջանում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը չքննարկվի։ Սա արտառոց վիճակ է ու նշանակում է, որ, ասենք, Սփյուռքի նախարարությունը փաստացի լուծարված է, սակայն դրա աշխատողները շարունակելու են դե յուրե աշխատանքի մեջ մնալ՝ չունենալով ֆունկցիոնալ պարտականություններ, սակայն ստանալով աշխատավարձ։

Սակայն հարցերի հարցն այն է, որ Փաշինյանի թիմը մտադիր չէ հրաժարվել սուպերվարչապետական համակարգից, այսինքն՝ անգամ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայից հետո փաստացի չեն վերացվում ավտորիտար կառավարման վերականգնման ինստիտուցիոնալ հիմքերը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեմ է Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը նախարարությունների կարգավիճակ տալուն, քանի որ այդ կառույցները չպետք է քաղաքական լինեն:

«Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը: Վերջին տարիներին մեր ունեցած քաղաքական ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը հենց այս կառույցներն ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը: Վստահ եմ, որ այս կարգավիճակն իրենք պետք է շարունակեն պահպանել»,- այսօր լրագրողներին ասել է Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է այս կառույցների նկատմամբ վերահսկողությանը, ԱԺ նախագահը նկատել է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, բացի ապաքաղաքականացվելուց, նաև դուրս են եկել հանրության տեսադաշտից և վերահսկողությունից: «Կարծում եմ՝ մենք հիմա պետք է քայլեր անենք այս իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ոչ նախարարության կարգավիճակ տալով: Վերահսկողության մեխանիզմները բազմաթիվ են՝ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպումներ կազմակերպելու ձևով և այլն: Այդ գործիքները մինչև հիմա էլ եղել են, բայց նաև կարող ենք զարգացնել»,- ասել է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից ԱԺ-ին փոխանցելու առաջարկի մասով Արարատ Միրզոյանը նշել է, որ լուծում կարող է լինել, որ ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ուղղակի ենթակայության տակ:

«Չափազանց սպեցիֆիկ կառույց է ԱԱԾ-ն: Գործադիրում այս ամիսներին իմ ունեցած փորձից եմ եկել այս եզրահանգմանը: Իսկ ոստիկանությունը հանգիստ կարող է լինել կառավարությանն առընթեր»,- հայտարարել է ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը մտադիր չէ հրաժարվել սուպերվարչապետական համակարգից, որովհետև խորհրդարանի նախագահը չի նշել այն կոնկրետ մեխանիզմները, որոնց շնորհիվ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հայտնվելու են խորհրդարանի վերահսկողության տակ։ Ավելին՝ Միրզոյանը Ռոբերտ Քոչարյանի «բարեփոխումները» ու ԱԱԾ և ոստիկանության ենթարկեցումը գործադիր իշխանության ղեկավարին համարել է «քաղաքական ինստիտուցիոնալ ձեռքբերում»։ Մոտավորապես նույն կարծիքն էին հայտնում նախկին իշխանության ներկայացուցիչները՝ արդարացնելու համար Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի անձնակենտրոն համակարգերը։

Ի դեպ, խորհրդարանի պաշտպանության, ՆԳ և ԱԱ մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցությունը, երեկ խորհրդարանական ամբիոնից բառացիորեն հայտարարել է, որ Միրզոյանի նշած «ձեռքբերումը» հանգեցրել է 2008-ի մարտի 1-ի ոճրագործությանը։

Այսպիսով՝ կառավարող դաշինքի ղեկավարներն անտեսում են նույնիսկ իրենց շարքերում գտնվող սակավաթիվ պրոֆեսիոնալների մասնագիտական կարծիքները, ինչը կարող է ընդամենը մեկ պատճառ ունենալ՝ Հայաստանում հերթական անգամ դրվում են անձնակենտրոն իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։

Եթե ուժայինների նկատմամբ չկա խորհրդարանական վերահսկողություն, ապա դրանք կամայականորեն օգտագործվելու են պետության ղեկավարի կողմից։ Ու հենց սա է ոստիկանության ու ԱԱԾ-ի քաղաքականացման ամենակարճ ճանապարհը։ Միրզոյանի նշած «ապաքաղաքականացված» կառույցներն ամենամեծ դերն են ունեցել Մարտի 1-ի գործում՝ դառնալով Քոչարյանի բռնության գործիքները։

Երբ պետության ղեկավարը փորձում է պահպանել միանձնյա վերահսկողությունն ուժային կառույցների հանդեպ, ապա իր իշխանությունը բացարձակացնելու կամ հնարավորինս երկարաձգելու նպատակ ունի։ Այլ ռացիոնալ բացատրություն գոյություն չունի, իսկ մեր հասարակությանը մնում է աղոթել Նիկոլ Փաշինյանի «բարության» համար, որ ուժայինները հերթական անգամ չկրակեն ըմբոստացած ժողովրդի վրա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում