Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է մարդկության համար տասը գլոբալ սպառնալիքների ամենամյա ցանկը: Այս մասին հաղորդում է «Մեդուզան»:
Զեկույցի համաձայն, առաջին անգամ ցանկում է հայտնվել պատվաստումներից հրաժարվելը:
ԱՀԿ-ն պարզաբանել է, որ իրավիճակի այսպիսի շարունակությունը սպառնում է հիվանդությունների, որոնց դեմ պատվաստանյութ կա, համաճարակների դեմ երկարաժամկետ պայքարի հաջողություններին:

Նկատվում է կարմրուկի դեպքերի աճ, ինչը մեծապես պայմանավորված է պատվաստումների մերժմամբ:
Մարդկության համար այլ գլոբալ սպառնալիքների թվում նշվել են նաև օդի աղտոտվածությունը, գրիպի նոր համաճարակը, նոր հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն վիրուսների առաջացումը, զարգացող երկրներում թույլ բժշկական օգնությունը:
Ըստ կազմակերպության տվյալների, զարգացման ներկա փուլում պատվաստումները տարեկան կարող են կանխել 2-3 միլիոն վաղաժամ մահեր:








































