Հունիսի 28-ին ժամը 15:03-ին ստացված տեղեկատվության համաձայն, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի Ներքին Շեն կոչվող հանդամասում՝ ընկուզենու վրա հայտնաբերվել է հոսանքահարված դիակ և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Արծվաբերդ գյուղի բնակիչ,1992 թ.-ին ծնված Արամ Դալլաքյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:











































