Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Վերահսկողությունը ԱԺ կարևորագույն գործառույթներից մեկն է լինելու այսուհետ, և վերահսկողության միջոցով ենք հակակշռելու գործադիրին»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ այս հանձնաժողովի միջոցով մենք պետք է վերահսկենք օրենքների կիրառումը, որ դրանք չլինեն կյանքից կտրված:
Մանե Թանդիլյանը կարևորեց նաև Հաշվեքննիչ պալատի դերը և նրա անկախությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































