Razorback ռոք խմբի թմբկահար Բրայան Վելասկոն ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում և նկարահանել դա տեսախցիկով։ Մահվան պահին երաժիշտը 41 տարեկան էր՝ գրում է Rappler-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլեում։ Մահացու թռիչքից առաջ երաժիշտը հրաժեշտ է տվել ընկերներին և ծնողներին, ինչից հետո տեսախցիկի առաջ ասել է «Այժմ ես պատրաստվում եմ գնալ»։
Վելասկոյի մարմինը հայտնաբերվել է հունվարի 16-ի առավոտյան։ Համացանցի մի շարք օգտատերեր խնդրում են չհրապարակել և չտարածել Վելասկոյի ինքնասպանության տեսանյութը, իսկ Youtube-ը ջնջում է դրանք։










































