Հանրահայտ բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան անսովոր կերպով է շնորհավորել սուպերմոդել Քեյթ Մոսին։ Աստղը համատեղ ինտիմ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում։
Օրան շնորհավորել է ընկերուհուն 45-ամյակի կապակցությամբ ցուցադրելով երկու համատեղ լուսանկար։ Առաջինում ընկերուհիները գրկախառնվում են դեմքերը միմյանց հպելով։

Իսկ ահա երկրորդ լուսանկարը առաջացրել է օգտատերերի բուռն արձագանքը։ Դրանում երգչուհին և մոդելը կիսամերկ պառկած են BDSM ոճի մահճակալին։ Օրան նայում է խցիկին, իսկ Մոսը պառկած է փակ աչքերով և հավանաբար քնած է։










































