City Girls դուետը և ռեփ երգչուհի Քարդի Բին թողարկել են Twerk երգի հոլովակը: Այն հրապարակված Է YouTube-ում։
Երաժշտական տեսահոլովակում տասնյակ պարուհիներ տարբեր դեկորացիաներով և կեցվածքներով թվերք են կատարում: Արտիստուհիներն այդ անում են զբոսանավի վրա, լողափին, շինության վրա և քաղաքի փողոցում:
Twerk կոմպոզիցիան տեղ է գտել City Girls-ի վերջին ալբոմում, որը կրում Է Girl Code անվանումը: Սկավառակի ռելիզը տեղի է ունեցել 2018թ․ նոյեմբերին:
2018 թվականի դեկտեմբերին Girls Like You թրեքը, որը ձայնագրվել Է Քարդի Բիի և Maroon 5 խմբի կողմից, հայտնվել է տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժշտական գործերի վարկանիշում:










































