Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել ամբողջական ծրագրով:
Այս մասին հայտնում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերին «Տոտենհեմի» հետ գավաթային հանդիպման ժամանակ: Մեր ֆուտբոլիստը կետրված էր ստացել ոտնաթաթի հատվածում: