Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը իր ելույթում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին՝ նշեց. «Տեղին չէր, որ պարոն Մարուքյանը սլաքն ուղղեց իշխանությանը»:
Նրա խոսքով՝ այնպես չէ, որ փաստաբանը, բժիշկը, լրագրողը պաշտպանված չեն. «Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն և ավելի ծանր, քան առաջարկում է պարոն Մարուքյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































