Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
«Պարբերական հիվանդություններով տղաներին զորակոչում են բանակ, ովքեր ծառայության մի մասը անցկացնում են բանակում, մի մասը՝ հոսպիտալում»,- հարց բարձրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Պատգամավորի խոսքով՝ կա օրենսդրական բաց, և պետք է հստակեցվի, թե ինչ հիվանդությունների դեպքում տղաները չպետք է զորակոչվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:







































