Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հնարավոր է համարում երկրի անդամակցությունը ԵՄ-ին և հարաբերությունների բարելավումը Ռուսաստանի հետ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Իվանիշվիլիի կարծիքով՝ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է 2014թ. օգոստոսին, պարտադիր կկայանա:
«Ես վերլուծում եմ իրավիճակը և կարծում եմ, որ իրական ուժ չկա, որը կարող էր խոչընդոտել այդ գործընթացի անցկացմանը: Ոչ մեկը և ոչինչ չպետք է խանգարի իրեն»,- ասել է նա:
Նախկին վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել դրական հիմքի վրա, և այս ուղղությամբ երկրի կառավարությունը ձեռնարկում է «ճիշտ քայլեր»:
«Հարաբերությունների բարելավման աստիճաններից մեկը Սոչիի Օլիմպիադային մասնակցելն է, և մեր թիմը կմասնակցի դրան: Ես ողջունում եմ իշխանությունների գործողությունները»,- նշել է նախկին վարչապետը: