Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն դարձել է կինոքննադատ և իր New Beverly Cinema կինոթատրոնի կայքում հրապարակել է Սիլվեսթեր Ստալոների և Ռիչարդ Գիրի մասնակցությամբ «Ֆեթբուշի լորդերը» ֆիլմի գրախոսությունը։
1974թ․ նկարահանված Մարտին Դևիդսոնի և Սթիվեն Վերոնայի ֆիլմը, որը պատմում է հետպատերազմյան աշխատող երիտասարդության մասին, նրան դուր է եկել: Տարանտինոն կինոնկարը անվանում է հիթ և հին կինոէպոխայի լավ հիշողություն, ինչպես նաև գովաբանում է «Ֆեթբուշի լորդեր»-ի գովազդային զնգոցը։ «Դեռ Ջիմ Ջարմուշի ֆիլմերից առաջ ես տեսա «Լորդեր»-ին։ Եվ ինձ դուր եկավ, և իմ ընկերներին նույնպես»,- կիսվել է նա:
2019թ․ կթողարկվի Քվենտին Տարանտինոյի 9-րդ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը։ 10-րդ ժապավենից հետո նա մտադիր է ավարտել կինոկարիերան։








































