Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ելույթում ընդգծեց հանրային լսումների կարևորությունը. «Այս հանձնաժողովը կարող է դառնալ նաև յուրատեսակ գաղափարների գեներացման կենտրոն, որը նաև ինչ-որ իմաստով կլրացնի գործադիր իշխանությանը»:
Պատգամավորի խոսքով՝ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ուստի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները պիտի արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ. «Ես կարևորում եմ աշխարհում Հայաստանի իմիջն ու դիրքավորումը: Եվրոպական կառույցներում հաճախ Հայաստանին ու Ադրբեջանին նույնացրել են՝ դիտարկել նույն հարթության վրա: Ժողովրդավարությունը պիտի դառնա մեր արտաքին քաղաքականության ճակատում հաղթաթուղթ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































