Բժիշկներին անհանգստացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքի սպեղանին, որին ուշադրություն են դարձրել լրագրողները: Այս մասին գրում է Politico-ն:
Պարբերականում ընդգծել են, որ բժիշկներն ուսումնասիրել են լուսանկարները, որտեղ երևում է Թրամփի ձեռքի սպեղանին: Դրանից հետո նրանք «դրամատիկ եզրակացությունների են հանգել», սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ ինչպիսի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսն ասել է, որ նախագահը վնասվել է որդու հետ խաղալիս:









































