Մեր քաղաքական թիմը, ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ դրանից հետո, հստակ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինի, եւ մենք կշարունակենք մնալ ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ում: Այս մասին հունվարի 15-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է Արտաքին կապերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է հետեւի այդ ընթացքին






































