Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պատահաբար Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղահաբ են հայտնաբերել, չնայած, որ ուսումնասիրել են ինսուլտի մի քանի տեսակների առաջացումն ու հետևանքները: Ինչպես հաղորդել է ամերիկյան փորձարարական բժշկության ամսագիրը, փորձագետները պարզել են, որ ակտիվ նյութի որոշակի չափաքանակը մկների օրգանիզմում ակտիվացնում են ուղեղի պաշտպանիչ գործառույթներն ակտիվացնող «կայունացնող» գործիքները:
Նեյրոկենսաբանները պարզել են, որ ուղեղը սպիտակուցային կծիկների կուտակումից պաշտպանել հնարավոր է APC ֆերմենտի օգնությամբ, որը կարող է անոթները պաշտպանել տրոմբների և ուղեկցող բորբոքումների առաջացումից: Բացի այդ, ԴՆԹ-ի կառուցվածքը կարգավորող հատուկ գործիքի միջոցով BACE1 գենի «արգելափակումը» հնարավորություն է տվել զգալիորեն մեծացրել մկների սովորելու և ցանկացած տեսակի տեղեկատվություն ընկալելու ունակությունը:









































