Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Ես Վլադիմիր Վարդանյանին ճանաչում եմ անցյալ դարից, և նա այն մարդկանցից չէ, որ պաշտոն որոնելիս երբևէ մարդկությունը կորցրել է»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Վլադիմիր Վարդանյանը միշտ կարողացել է ճիշտ համադրել իրավաբան և մարդ լինելու հատկանիշները: Նա ընդգծեց, որ իրեն կարող է մեղադրեն Վլադիմիր Վարդանյանի հասցեին ավելի խնամքով արտահայտվելու մեջ. «Ասեն՝ դու վանեցի ես եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































