Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը: Այդ մասին վկայում են Rasmussen Reports հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 14-ին:
Ինչպես հետևում է հարցումից, 55 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի գործունեությանը, իսկ 43 տոկոսը հավանություն է տալիս: Սա Թրամփի գործունեության հավանության ամենացածր մակարդակն է վերջին մեկ տարվա ընթացքում, նշել են հետազոտության կազմակերպիչները:
Հարցումն անցկացվել է անցած շաբաթ այն բանից հետո, երբ Թրամփը Սպիտակ տան Ձվաձև աշխատասենյակից երկրին հղած հեռուստաուղերձում կոչ արեց ուժեղացնել անօրինական ներգաղթի դեմ պայքարի միջոցները և Կոնգրեսից պահանջեց ֆինանսավորել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Հարցմանը մասնակցել է 1500 ամերիկացի: Հարցման վիճակագրական անճշտությունը գնահատվում է 2.5 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:









































