Thursday, 18 06 2026
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

Նիկոլ Փաշինյանը խոսեց ներկա և նախորդ իշխանությունների տարբերության մասին՝ արձանագրելով փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում իր ընտանիքը թիրախավորելու փորձերը: Նա այն կարծիքին է, որ նման եղանակով փորձ է արվում մարդկանց ցույց տալ, թե Հայաստանում ոչինչ չի փոխվել: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի վերաբերյալ տարբեր հրապարակումներին ու քննարկումներին:

«Քննարկում են այն, որ Զինված ուժերում ծառայող իմ որդին արձակուրդ է եկել: Իմ որդու արձակուրդ գալը հակաքարոզչության առիթ է դարձել: Նման շահարկումներ անողները չեն ասում, որ Զինված ուժերում 6 ամիս ծառայելուց հետո յուրաքանչյուր զինվոր օգտվում է իր արձակուրդի իրավունքից: Տասնյակ հազարավոր զինվորներ այդ սկզբունքով արձակուրդ են գալիս, բայց դա հրապարակումների վերնագրերում չի հայտնվում, իսկ իմ որդու գալը քննարկվում է: Իմ ընտանիքի անդամները մտնում ենք խանութ 10 կամ 20, նույնիսկ 50 հազար դրամի առևտուր են անում, դա դառնում է քննադատության առիթ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, այս ամենով փորձ է արվում ցույց տալ մարդկանց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, ներկա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:

«Իրենց ասածի տրամաբանությունը հետևյալն է, թե տեսեք հանրապետականներն էլ էին շոր հագնում, այն իշխանություններն էլ էին խաշ ուտում, նոր իշխանություններն էլ են նույնը անում կամ այսօրվա վարչապետն էլ է մեքենայով ման գալիս, նույնիսկ զրահապատ: Ասում են, պատկերացնո՞ւմ եք ուղղաթիռով տեղ է գնում… չէ էշով, ձիով պետք է գնա, որ հասկանանք երկրում բան է փոխվել: Ես կարծում եմ, որ սա հուսահատության քարոզչություն է: Հեղափոխությանը նախորդած տարիների ընթացքում անընդհատ ասվել է բան չի փոխվելու, եղունգ ունես գլուխդ քորի, հիմա նույն մոտեցումը շարունակվում է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց ներկա և նախորդ իշխանությունների միջև տարբերության մասին՝ հստակ արձանագրելով փոփոխությունների եզրերը: Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ՀՀ ժողովրդին չի թալանում: Սա այն փոփոխությունն է, որի մասին հասարակությունը երազել է երկար տարիներ:

«Իշխանությունը ձևավորել է ժողովրդի կողմից: Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձևավորելու հնարավորությունը: Եղունգներով իշխանությունը չենք պահելու: Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի: Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին: Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,-ասաց նա: Նրա խոսքով, նոր կառավարությունից փորձում են կերտել բացասական կերպար՝ ցույց տալով, թե ոչինչ չի փոխվել:

«Ես թույլ չեմ տալու, որ այդ իմիջը ստեղծվի, ընդ որում, դա անելու եմ ոչ թե լրատվամիջոց խլելով, այլ այս ճանապարհով, այն է՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումով»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում