ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անպարկեշ խոսքեր է ասել Սպիտակ տան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվանիին՝ տեղեկացնում է Axios-ը՝ հղում կատարելով 2 աղբյուրի։
Թրամփը դժգոհ է եղել սահմանային պատի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ դեմոկրատների հետ բանակցություններում Միկ Մալվանիի մասնակցությունից։ Դա անհարմար պատկեր է ստեղծել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կոնգրեսական առաջնորդների առաջ։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Այդ հանդիպման ժամանակ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար պահանջել է 5,7 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում։ Հանդիպմանը ներկա աղբյուրների համաձայն՝ Մալվանին միացել է խոսակցությանը և փորձել փոխզիջման գնալ սահմանի պատի համար գումարի չափի հարցում:
Աղբյուրի համաձայն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ եթե դեմոկրատները համաձայն չեն 5,7 մլրդ դոլարի չափին, որ Թրամփը առաջարկում է, իսկ ԱՄՆ նախագահը բավարարված չէ 1,3 միլիարդ դոլարով, որ առաջարկում են դեմոկրատները, ապա անհրաժեշտ է գտնել «ոսկե միջինը»: Սակայն, դրանից հետո, Թրամփը անպարկեշտ է խոսել Մալվանիի դեմ, մեղադրելով նրան ամեն ինչ փչացնելու մեջ:









































