ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը զարմացած է իր՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի առաջադրման հետ կապված իշխանության անհանգստությունից:
«Իմ առաջադրման հետ կապված տարօրինակ անհանգստություն է, անհասկանալի: Իշխող մեծամասնությունը անհանգստացած է ընտրություն անելու հանգամանքից: Նրանք ցանկություն ունեն, որ ընդդիմությունը լինի միասնական, բայց ընդդիմությունը պետք է լինի տարբեր, պետք է ունենա իր առանձին տեսլականը, այլապես նրանք կլինեն մեկ ուժ: Հետևաբար զարմացած եմ իշխանության անհանգստությունից և նրանց կատարած քվեարկությունից, որը նրանք պատրաստվում են անել»,-նկատեց Մանե Թանդիլյանը:









































