Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

«Սասնա Ծռեր»-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ի մասին. Այլևս այրել է իր կեղծ կամուրջը

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն՝ կոչ անելով մերժել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը։

«ԱԺ-ում ընդդիմադիր դերի հավակնող երկու կուսակցություներից մեկը՝ Լուսավոր Հայաստանը, որն, ի դեպ, իրեն դիրքավորում է որպես արևմտյան կողմնորոշման քաղաքական ուժ, հանդես եկավ ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Իր այդ բացահայտ շրջադարձով այս ուժը հասկացնում է, որ այլևս այրել է արևմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը և առանց ձևականությունների հայտ է ներկայացնում ստանձնելու 5-րդ շարասյունը գլխավորելու դավաճանական գործառույթը:

Նույն դերին հավակնող մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որ կրեմլահպատակության հարցում ավելի բաց է եղել և երբեք չի խորշել այն ցուցադրելուց, խանդի բռնկումով է վերաբերվել այս նախաձեռնությանը:

Ասպարեզից ՀՀԿ-ի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակում, վախենալով կորցնել կրեմլահպատակության հարցում առաջնային դիրք զբաղեցնելու հեռանկարը, ԲՀԿ-ն հայտատարել է, թե ԵԱՏՄ-ն իր մշտական ծրագրային գերակայություններից մեկն է և, որպես դրա ապացույց, վկայակոչել է նախորդ գումարումների ժամանակ արտահայտած իր հրապարակային դիրքրորշումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի՝ իշխող «Եդինա Ռոսիա» խմբակցության հետ 2009 թ. կնքած և 2018 թ.-ին երկարաձգված համագործակցության հուշագիրը:

Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար հիշեցնող այս նողկալի, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող նշյալ մրցակցությունը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տնտեսական հեռանկարի համար:

Գաղտնիք չէ, որ Կրեմլը թշնամաբար է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և ամեն գնով ու ամեն կերպով փորձում է ձախողել դրանք՝ ջանք չխնայելով արտաքին և ներքին ճնշումներ բանեցնելու Հայաստանի նոր իշխանության վրա և նրա համար ստեղծելու նորանոր պրոբլեմներ ու թակարդներ:

Նման իրավիճակում ընդդիմությունը պետք է, ի պատասխան Կրեմլի գաղութատիրական ձգտումների՝ իշխանության համեմատությամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր, որպեսզի իշխանությունը կարողանար հենվել դրա վրա և հավասարակշռել իրավիճակը հօգուտ մեր ազգային շահերի:

Մինչդեռ այսօրվա նուրբ իրավիճակում այսպես կոչված ընդդիմության կրեմլահպատակ վարքագիծն էապես նեղացնում է իշխանության գործունեության դաշտը՝ նրան կանգնեցնելով Կրեմլի հետ առճակատվելու կամ նրան ենթարկվելու կոշտ երկընտրանքի առաջ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը համոզված է, որ իրավիճակն, այնուամենայնիվ, անելանելի չէ:

Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է համոզված լինի, որ հատկապես ազգային արժանապատվության և ինքնիշխանության ու անվտանգության հարցերում ժողովուրդը և ԱԺ-ից դուրս գտնվող մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ մեր ուժը, կանգնած են իր թիկունքին:

Այդ հանգամանքը հաշվի առնելով, իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը և միջոցներ ձեռնարկի ԵԱՏՄ-ում լինելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տնտեսությանը հասցվող էական վնասները չեզոքացնելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում