Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրվեց Վահե Էնֆիաջյանը, իսկ Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Վահե Էնֆիաջյանին ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով՝ Վահե Էնֆիաջյանը տիրապետում է էթիկետի բոլոր կանոններին. «Զուսպ, ազնվաբարո, բարեկիրթ ու բարյացակամ հատկությունները ադեկվատ բնութագրականներ են նրա համար»:
Սերգեյ Բագրատյանը հավելեց, որ ժողովուրդն է լինելու իշխանության ընդդիմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































