Ծառայող շունը Ֆլորիդայում Holy Ship նավի ուղևորներին ստուգելիս թմրամիջոցների գերդոզավորում է ստացել: Կարիբյան ծովում եռօրյա «լողացող» էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ ուղևորներից մեկին հոտոտելուց հետո Ջեյք անունով շունը իրեն սկսել է տարօրինակ պահել: Սպաների կարծիքով՝ շունը կորցրել է կոորդիացիան և ցնցումների մեջ է ընկել: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:
Ոստիկանները մտածել են, որ իրենց «գործընկերը» թմրանյութ է հայտնաբերել։ Նրանք տվել են Ջեյքին թմրանյութը չեզոքացնող Narcan դեղամիջոցը և տարել անասնաբույժի մոտ։ Ջեյքը վերականգնում է և շուտով ծառայության կվերադառնա:









































