Իսրայելի Հայֆա քաղաքում արաբների քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները անկարգություններ են իրականացրել՝ Արվեստի թանգարանում ցուցանմուշի պատճառով, գրում է Daily Mail-ը:
Նրանք ցանկացել են ոչնչացնել խաչված Հիսուսի կերպարը, որին ներկելով Ռոնալդ Մաքդոնալդ ծաղրածուին են վերածել:
Ցուցանմուշի հեղինակը ֆինն Յենի Լինոնենան է: Իր աշխատանքով նա քննադատել է ժամանակակից զանգվածային մշակույթը, որտեղ Ռոնալդ Մաքդոնալդ ծաղրածուն դարձել է կրոնական երկրպագության մակարդակի խորհրդանիշ:
Հայֆայի քրիստոնյա արաբները ցուցանմուշը համարում են հավատացյալների զգացմունքները վիրավորող: Անկարգությունների ժամանակ թանգարան ակտիվիստների մուտքն արգելող ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, երեք իրավապահ գլխին վիրավորում է ստացել: