ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը:









































