Ճավա կղզուց յոթ ինդոնեզացի ձկնորսներ նավակի սուզվելուց հետո Հնդկական օվկիանոսում անց են կացրել երեք շաբաթ,- չորեքշաբթի օրը հայտնում է Antara ազգային լրատվական ծառայությունը:
Նավակը Կենտրոնական Ճավա նահանգի 12 ձկնորսներով սուզվել է կղզու հարավ-արևմտյան ափերի մոտակայքում: «Մենք նավարկում էինք, և ամեն ինչ կարգին էր, երբ ես երկու հարված զգացի նավակի հատակին, որից հետո այն սկսեց ճոճվել և վերջ ի վերջո թեքվեց»,- հիշում է նավակի 45-ամյա նավապետ Ջուպրին:
Նրա խոսքերով՝ անձնակազմից հինգ հոգի անհետ կորել են:
20 օր փորձություններից հետո, որի ընթացքում ձկնորսները խմել են միայն ծովի ջուր, նրանց հայտնաբերել է այդտեղով անցնող Kimi Wijaya նավը:
Ներկա պահին նրանք հոսպիտալացվել են և բուժում են ստանում:











































