2019թ․ նորաձևության ամենաառաջին թրենդը դարձել են հագուստի և մազերի նեոնային գույները՝ տեղեկացնում է ամերիկյան Vogue ամսագիրը։
Նման եզրակացության են հանգել լրագրողները վերլուծելով fashion-բլոգերների, հայտնիների և մոդելների սոցիալական հաշիվները։ Սպասվում է, որ նեոնը նորաձև կլինի ողջ տարվա ընթացքում։

Կոսմետիկ միջոցների բրենդի հիմնադիր Քայլի Ջեները, օրինակ, մազերը երկնագույն է ներկել, իսկ Ճապոնիայից Amiaya փոփ-դուետի մասնակիցները՝ նեոնային վարդագույն։











































