Fox Q13 հեռուստաալիքի խմբագրին ազատել են աշխատանքից այն բանի համար, որ վերջինս եթեր է թողարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որտեղ նրա դեմքը արհեստականորեն նարնջագույն են դարձրել կրկնել են դուրս հանած լեզվի կադրը՝ գրում է The Independent-ը։
«Մենք ցավում ենք, որ նախագահի պատկերը բացասական լույսի ներքո է ստացվել»,- հայտարարել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ հայտնի չէ, թե արդյոք խմբագիրը կապված է ամերիկյան առաջնորդի կերպարի ծաղրական աղավաղման հետ, թե նա պարզապես եթեր է հեռարձակել այն, ինչ իրեն փոխանցվել է։







































