Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի 10-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2003 թվականին պլանավորված «Բալյոզ» ռազմական հեղաշրջման գործի շրջանակներում մի շարք բարձրաստիճան զինվորականների ձերբակալելու հրահանգ է արձակել։
Խոսքը 6 գեներալի և մեկական ծովակալի ու գնդապետի մասին է։ Նշվում է, որ ավելի վաղ դատարանը հարցաքննել էր նրանց։
Հիշեցնենք, որ մինչ այս Balyoz-ի գործի շրջանակներում Հասդալ բանտում գտնվող ձերբակալված գեներալների թիվը հասցվել էր 33-ի։












































