Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Սիրիայից ռազմական տեխնիկայի տեղափոխմանը՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագրերին համապատասխան: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը դուրս է բերվել Սիրիայից: Հեռուստաալիքը չի ճշտել՝ կոնկրետ ինչ բեռների մասին Է խոսքը, ինչպես նաև այն, թե ուր և ինչ կերպ են դրանք տեղափոխվել: Նշվում է, որ, ինչպես ակնկալվում է, ամերիկյան ուժերը նախ դուրս կբերվեն երկրի հյուսիսային հատվածից:
Հեռուստաալիքը արձանագրել է, որ զորքերի դուրսբերման գործողության իրականացման գործում ղեկավար դերը հատկացված է ԱՄՆ-ի զինուժերի Կենտրոնական հրամանատարությանը: Ավելի վաղ այնտեղ արդեն որոշվել է, թե ինչ նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ եև ցամաքային տեխնիկա Է մասնակցելու այդ գործընթացին:
«Անհրաժեշտ միջոցների մեծ մասն արդեն գտնվում է տարածաշրջանում»,- հայտնել է հեռուստաալիքը: