Ավստրալիայում, Սիդնեյում, չորս կանայք բողոքի ակցիա են կազմակերպել մերկ կրծքերով, հաղորդում է News-ը:
Ավստրալացի կանայք մերկ ակցիան կազմակերպել են ի նշան աջակցության Սաուդյան Արաբիայից փախած Ռահաֆ անունով աղջկա: Ցուցարարների կրծքին ներքևի մասում փոքրիկ խաչով սիրտ է դաջված եղել, որը խորհրդանշում է կանացի սկիզբը:

Ակցիայի մասնակիցները «Բոլոր կանայք ազատ են և ապահով», «Ռահաֆը մեր հերոսն է», «Բաց թողեք նրան» կոչերով պաստառներ են կրել:
Սաուդյան Արաբիայի բնակչուհի 18-ամյա Ռահաֆը փախել է երկրից և հրաժարվում է վերադառնալ՝ իր հարազատների կողմից ֆիզիկական բռնությունների վախից:

Աղջիկը հրաժարվել է իսլամից և փախստականի կարգավիճակ է փորձում ստանալ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից կամ Ավստրալիայից:











































