Sunday, 21 06 2026
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը

Դատավորների նկատմամբ ճնշում է, բայց ամեն մարդ չի կարող լինել դատավոր Ազարյան․ Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր ինքնաբացարկ հայտնեց: Այսպիսով՝ Երևանի ընդդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով քննիչ Հրաչ Մուշեղյանի և դատախազների կողմից ներկայացված միջնորդությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում փաստաբան, Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ այս որոշումը սպասելի էր: «Արդեն գործը պետք է փոխանցվի ուրիշ դատավորի, իսկ թե երբ կքննվի հարցը, մեզ համար անհայտ է»: Հարցին, թե ինչու դատարանը գնաց այս քայլին, Հ. Ալումյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր դատավոր այս գործով իրեն մեծ ճնշման տակ է զգում, և որքան հիմնավոր են մեր միջնորդությունները, այնքան ավելի մեծ ճնշման տակ է իրեն զգում դատավորը: Կարծում եմ՝ դատավորները ճնշման տակ են ներկա գործադիր իշխանության կողմից: Դրա ապացույցներն են վարչապետի կողմից հրապարակում հնչած սպառնալիքները դատավորի հասցեին, ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցությունները, դրանց վերաբերյալ վարչապետի մեկնաբանությունները: Սոցիալական ցանցերում ատելություն է սերմանվում այն դատավորների հանդեպ, ովքեր կհամարձակվեն Ռ. Քոչարյանի օգտին կայացնել դատական ակտ: Այսօր իշխանությունը վայելում է մեծ թվով մարդկանց համակրանքն ու վստահությունը, և չպետք է անտեսել հասարակական հսկայական ճնշումը, որ դատավորները զգում են իրենց վրա»:

«Դատավոր Ազարյանը Վերաքննիչ դատարանում ազատ արձակեց Ռ. Քոչարյանին՝ դեմ գնալով ներկա իշխանության և հասարակության մեծ զանգվածների ցանկություններին, և նրա դեմ մեծ արշավ հրահրվեց: Ազարյանն այն դատավորն է, որ նաև նախորդ իշխանություններին էր դեմ գնացել: Նա կայացնում է այն դատական ակտը, որը ճիշտ է համարում՝ չենթարկվելով ճնշումների, բայց ամեն մարդ չի կարող դատավոր Ազարյան լինել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով՝ ես չեմ կարող մեղադրել դատավորին, որ չուզեց այս գործը քննել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում