Monday, 08 06 2026
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Դուրս գալ կամ դուրս բերել երկիրը

Ղարաբաղի պատերազմի հրադադարից հետո անցած 17 տարիների ընթացքում մենք 1700 անգամ լսել ենք, որ հակամարտությունն արդեն պատերազմի դաշտից տեղափոխվել է քաղաքական դաշտ, դիվանագիտական դաշտ, տնտեսական դաշտ: Բայց երբ փորձում ենք համեմատել այդ դաշտում արված գործը հնչած խոսքերի հետ, ապա տեսնում ենք, որ նույնիսկ կեսն էլ չենք արել, և եթե անգամ ասվածի կեսն էլ անեինք, ապա ներկայումս Հայաստանը բոլորովին այլ որակի պետություն կլիներ, իսկ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն էլ թե այդ պետության ներքիան հասարակական-քաղաքական կյանքում, թե արտաքին կարգավորման գործընթացում կլիներ բոլորովին այլ անկյան տակ:

Մենք վարժվել ենք ասել, թե Ադրբեջանը նավթ ունի, գազ ունի, թե տնտեսապես մենք չենք էլ կարող հասնել այդ երկրի հետևից: Սակայն դրանից հետևություններ անել չենք վարժվել, կամ առավելագույնը՝ արել ենք երկու ծայրահեղ հետևություն. մեկն այն է, թե քանի որ դա այդպես է՝ քանի որ մենք տնտեսական մրցակցությանը դիմանալու ռեսուրս օբյեկտիվորեն չունենք, ապա պետք է հնարավորինս շուտ գնանք փոխզիջումների, քանի դեռ մեր տարբերությունն ահռելի չի դարձել: Մյուսը հակառակ ծայրահեղությունն է՝ քանի որ Ադրբեջանը նավթ ունի, ապա մենք էլ պետք է մեր համախմբումով ու ազգային միասնությամբ հակադարձենք նրան:

Առաջին ծայրահեղությունը հիմնականում բնորոշ է ներկայիս ընդդիմությանը՝ Հայ ազգային կոնգրեսին, որ պետք է փոխզիջել, քանի դեռ տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ահռելի չէ: Երկրորդ ծայրահեղությունը բնորոշ է իշխանությանը՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի: Ճշմարտությունն, ինչպես միշտ, արանքում է, ու սա ամենևին ստանդարտի հավատամք չէ: Այո, Ադրբեջանը նավթ ու գազ ունի և մենք հազիվ թե համարժեք տնտեսական ռեսուրսներ գտնենք նրան հասնելու համար: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է դատապարտվածի բացահայտ կամ քողարկված կեցվածք ընդունենք ու միակ ելքը համարենք փոխզիջումը, այն էլ՝ ինչքան շուտ, այնքան լավ:

Ի վերջո, երբ մենք այդ տրամաբանությամբ զիջում ենք, ապա Ադրբեջանին մղում ենք առավել անզիջումայնության: Բայց խնդիրը նույնիսկ դա էլ չէ: Խնդիրն այն է, որ մենք վախենում ենք, չենք համարձակվում մեր առաջ առավել բարդ խնդիր դնել և փոխել մեր կյանքը, այլ միանգամից համաձայնում ենք զիջել կամ փոխզիջել՝ այստեղ էական տարբերություն կարծես թե չկա: Եթե Ադրբեջանն ունի էներգետիկ զգալի պաշարներ, դա դեռ չի նշանակում, որ վիճակագրական առումով զիջելով Ադրբեջանի ցուցանիշներին, մենք չենք կարող այդ տարբերությունը փոխհատուցել որակական այլ պարամետրերով:

Նախ, տնտեսության ծավալները, հարաբերակցությունն ու կառուցվածքը մի բան են, իսկ տնտեսական կարգավորման մեխանիզմի աշխատանքը, տնտեսական ազատությունների մակարդակը, տնտեսական հնարավորությունների բաշխվածությունը՝ մեկ այլ: Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իսկ մենք կարող էինք ունենալ ազատություն, ազատ, իրավական միջավայր, որտեղ մարդիկ կկարողանային ազատորեն իրացնել իրենց:

Դրա համար պետք էր Հայաստանը ողողել արժեքներով, հետպատերազմական սինդրոմը չծառայեցնել ներքաղաքական հետպատերազմական նպատակների, հասարակությանը չհիասթափեցնել այն կյանքից, որը հաջորդեց ռազմական հաղթանակին: Անհրաժեշտ էր արդյունավետ և ավելորդ հավակնություններից ու բարդույթներից զուրկ փոխհարաբերություն հաստատել սփյուռքի հետ, սփյուռքի հետ լինել բաց, ազնիվ, պետությունը դարձնել ոչ թե համահայկական ներուժի ցուցասրահ, այլ այսպես ասած «բորսային» հարթակ, որտեղ կեռար այդ ներուժն ու կստեղծագործեր, կդրսևորեր իր կարողությունները: Անհրաժեշտ էր սեփականաշնորհումը և մասնավորեցումը զերծ պահել կլանայնացումից, անհրաժեշտ էր պետական կառավարման համակարգում խրխուսել ոչ թե նվիրվածությունն ու հավատարմությունը, այլ պրոֆեսիոնալ կարողություններն ու իրավագիտակցությունը, քաղաքացիական գիտակցությունը, արդիական մտածողությունը: Տարիներ շարունակ դեգրադացվեց, խորացավ, կարծրացավ այդ ամենի հակառակը:

Պետության քողի տակ ձևավորվեց ժամանակակից խմբապետություն: Բնական է, որ խմբապետական պոտենցիալով հնարավոր չէր զբաղվել այնպիսի լուրջ հարցով, ինչպիսին Ղարաբաղի խնդիրն է, ուր շոշափվում են աշխարհաքաղաքական բազմաթիվ շահեր, ուր խաչվում են տարբեր սցենարներ, ուր նույնիսկ գերհզորները չգիտեն, թե վերջիվերջո ինչ են ուզում վերջնականապես կամ ինչ չեն ուզում: Դրա փոխարեն էլ աստիճանաբար շրջանառության մեջ դրվեց մյուս ծայրահեղությունը՝ մեր ուժը մեր միասնության մեջ է: Սա ընդհանրապես քաղաքական և հայեցակարգային որևէ բաղադրիչից զուրկ ծայրահեղություն էր, որ առաջ բերեց իշխանությունը վերջին տարիներին:

Բանն այն է, որ միասնությունն ասվածն ինքնին աբստրակտ երևույթ է, որովհետև հասարակությունը տարբեր շերտավորումներ ու գունավորումներ ունի, և դա բնական վիճակ է: Միասնությունը տեղի է ունենում բավական կոնկրետ հասարակական շահերի հենքի վրա: Այդ շահերը հենվում են երեք սյուների վրա՝ անվտանգություն, իրավահավասարություն կամ իրավապաշտպանվածություն, բարեկեցություն: Իշխանությունն այդ երեք սյուներից և ոչ մեկը չի դրել միասնություն գաղափարի տակ, ու արդյունքում ստացվել է քարոզչական անտրամաբանական, նույնիսկ հակաբանական մի փուչիկ, որով բացարձակապես հնարավոր չէ որևէ հարցում, անգամ ներպետական ոչ այնքան լուրջ հարցերում, հասնել նշանակալի հաջողությունների կամ արդյունքի:

Դժբախտաբար, ներկայիս հասարակական-քաղաքական մտքի գերակշիռ մասը, ներկայումս շարունակում է դեգերել ծայրահեղությունից ծայրահեղություն: Ժամանակն է դուրս գալ այդ շրջանից, կամ երկիրը դրանից դուրս բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում