Երկու ֆիլիպինուհի, որոնք աշխատում են մայրաքաղաք Էր-Ռիյադի՝ թագավոր Ֆահդի անունը կրող շուկայում, խոզի միս են վաճառել: Խոզի մսի վաճառքն արգելված է թագավորությունում գործող իսլամական օրենքներով:
Ինչպես հաղորդում է Sabq թերթը, կրոնական ոստիկանության աշխատակիցները մոտեցել են կանանց, ներկայացել որպես հաճախորդներ, ցանկացել են խոզի միս գնել, իսկ այն գնելուց հետո հարձակվել են ֆիլիպինուհիների վրա և ձերբակալել նրանց:
Հիմա ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել ֆիլիպինուհիներին այդ մսի առաքողը: