Հունվարի 2-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 34 QN 196 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հունան Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի 88 ZT 887 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներ Թ. Սարգսյանը, Հ. Զոհրաբյանը, վերջինիս ողևորներ՝ Նոր Հաճնի բնակիչներ 17-ամյա Ավետ Զոհրաբյանը, 5-ամյա Նատալի Զոհրաբյանը, 39-ամյա Թեհմինե Զաքարյանը, և ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից Թ. Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ հրամանատարի տեղակալ, իսկ Հ. Զոհրաբյանը ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական։