Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պատվիրակներն այցելել են Երևանի քաղաքապետարան

Հունիսի 29-30 Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի «Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու ռեգիոնալ իշխանությունների համար» կոնֆերանսը մեկնարկել է ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստով, որի բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Եվրոպայի խորհրդի կոնգրեսը եվրոպական, տեղական ու տարածքային իշխանությունների ինստիտուտն է, որի նիստերը սովորաբար անցկացվում են Ստրասբուրգում: Այս անգամ ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի համայնքների միության հրավերով այն անց է կացվում Հայաստանում` Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շուրջ 70 պատվիրակների մասնակցությամբ:

Ի դեպ, նախօրեին Կոնֆերանսի պատվիրակները հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկրում տեղական ինքնակառավարման բարեփոխումները մշտապես ուղեկցվել են Եվրախորհրդի հետ համատեղ աշխատանքով և համագործակցությամբ, ինչի վառ ապացույցը, մասնավորապես, նաև «Երևանի մասին» գործող օրենքն է:

Կարևորելով Կոնֆերանսի Երևանում անցկացումը՝ Տարոն Մարգարյանը այն դիտարկել է նաև ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության տասնամյակի և տեղական ինքնակառավարման ինստիտուտի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների համատեքստում, նշելով, որ սա փոխադարձ վստահության ևս մեկ ապացույց է:

Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային կոնգրեսի փոխնախագահ Հալվարդ Սկարդին էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Երևանում անցկացվող կոնֆերանսը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պատվիրակների համար լավ առիթ է հայ գործընկերների հետ փորձի փոխանակման և առանցքային հարցերի շուրջ երկխոսություն ծավալելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում