Հարավային Կորեայում շան մսից պատրաստված ճաշատեսակների փառատոնը հետաձգվել է կենդանիների պաշտպանության կազմակերպությունների բուռն բողոքների պատճառով: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Շնաբույծ ֆերմերների ընկերակցությունում գործակալությանն ասել են, որ իրենք բազամթիվ նամակներ են ստացել «կանաչներից» և նրանց համախոհներից: «Այդ պատճառով մենք մեր նախնական ծրագրերի իրագործման հնարավորություն չենք տեսնում»,- ասել են ընկերակցությունում, որը կազմակերպելու էր փառատոնը:
Փառատոնը պետք է անցներ Սեուլի մերձակայքում, որտեղ պետք է հավաքվեին շնաբույծները և կարծիքներ փոխանակել կերակրի համար բուծվող շների մասին:









































