Ավստրալիայի Բրում քաղաքի բնակիչ Թրևիս Փաուերը լողափին ծովահրեշի է հայտնաբերել` տասնյակ շոշափուկներով և հսկայական երախով, գրում է Daily Express-ը:
«Սկզբում ինձ թվաց, որ այդ արարածը կարող է մահացած կամ թունավոր լինել, քանի որ չէր շարժվում և հատուկ գունավորում ուներ»,-ասել է ավստրալացին:

Տղամարդը չի կարողացել հասկանալ, թե դա ինչ կենդանի է և դիմել է իր կենսաբան ընկերներին, սակայն մասնագետները ևս զարմացել են:
«Բոլորը համաձայն են, որ այն ծովային անեմոնի (լատիներեն՝ Actiniaria) տեսակ է, իսկ թե ինչպիսի՝ ենթակա է քննարկման»,-նշել է Փաուերը:












































