Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց գլխավոր հարցը․ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե ոչ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ստորագրել է ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:

Պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման շուրջ հանդիպումներ է ունեցել կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի: Մինսկի թեկնածուն պնդում է, որ բոլոր այդ երկրներում՝ Ռուսաստանում, Ղըղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում աջակցություն է ստացել:

Զասի խսքերը, կարծես, հիմնազուրկ չեն։ Համենայն դեպս, այսօր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը:

Անկասկած, նույն կերպ են վարվելու նաև Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահներն, ինչը կանխատեսելի է՝ թեկուզ Նուրսուլթան Նազարբաևի բազմաթիվ հայտարությունները հաշվի առնելով։

Այստեղ ինտրիգայինը Ռուսաստանի դիրքորոշումն է։ Մի կողմից՝ Մոսկվան, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, ըստ ամենայնի՝ դեմ չէ Բելառուսի թեկնածուին, մյուս կողմից՝ կարծում ենք, որ Վլադիմիր Պուտինը չի շտապի ու առնվազն կսպասի դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպմանը։ Կասկածից վեր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը հարուստ է լինելու ու ՀԱԿՊ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցն առանցքայիններից մեկն է, որի շուրջ կողմերը կոնսնեսուսի կարող են գալ, եթե նրանց հաջողվի հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա խորքային ճգնաժամը։

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում ՀԱՊԿ ներսում ձևավորվում է մի ստստաուս-քվո, որն ամենևին էլ չի բխում Երևանի շահերից, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ ստատուս-քվոն ավելի գլոբալ համատեքստ ունի ու կարող է վերաբերել խնդիրների, որոնք կենսական են Հայաստանի համար։

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նա դեռևս չի հանդիպել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկներ նա արդեն իսկ այցելել է, պատասխանել է. «Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք համարում, քննարկումները շարունակվում են»:

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ասել է, որ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով ու պետք է փորձել հասնել կոնսենսուսի:

Սակայն Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել շատ ավելի կարևոր մի հայտարարությամբ, որը որակական նոր բնույթ է հաղորդում Հայաստանի արտաքին քաղաքականությանը։

«Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին ՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի: Խնդիրը ավելի խորն է և բովանդակային ու, անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել: Եվ մենք պետք նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով հարց տանք ինքներս մեզ ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե ոչ: Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք»,- ասել է Փաշինյանը:

Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, փորձում է մեղմել ՀԱԿՊ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանի կանխատեսելի պարտությունը, մյուս կողմից՝ արդարացված է ՀԱՊԿ-ի խնդիրը գլոբալացնելու վարչապետի մտադրությունը։

Խնդիրն իսկապես գլխավոր քարտուղարի ընտրությունը․ չէ ի վերջո՝ այդ պաշտոնյան ՀԱՊԿ-ում սահմանափակ դերակատարություն ունի և, ըստ էության, չի ազդում կազմակերպության քաղաքականության վրա։ Սակայն գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ծավալվող զարգացումները լակմուսի թղթի պես բացահայտեցին իրողություններ, այդ թվում՝ ԼՂ հարցում Ալեքսանդր Լուկաշենկոյի արած բացահայտումները, որոնք վաղ թե ուշ Հայաստանին կանգնեցնելու են ավելի գլոբալ ընտրության առաջ՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ն է այն կառուցը, որը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, թե՞ այս կազմակերպությունն ավելի շատ վերահսկում ու կաշկանդում է Հայաստանի քաղաքականությունն ու գործողությունները։ Հարցն ինքնին հռետորական չէ, սակայն դրան հստակ պատասխան կարելի է տալ միայն հայ-ռուսական հարբերություններում ճգնաժամը հաղթահարելուց ու որոշակի համաձայնությունների գալուց հետո, որովհետև ՀԱՊԿ-ն ընդամենը Երևանի ու Մոսկվայի բազմաշերտ հարաբերությունների հարթակներից մեկն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում