89 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Էթել Էյլերը, փոխանցում The Hollywood Reporter-ը: Էյլերը մահացել է Կալիֆոռնիայի Լոմ Լինդա քաղաքում, նոյեմբերի 18-ին, բայց նրա մահվան մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 21-ին:

Դերասանուհին հանրաճանաչություն է ձեռք բերել «Շոու Քոսբի», «Թիկնապահը», «Ինն ու կես շաբաթ», ինչպես նաև մի շարք այլ ֆիլմերից և սերիալներից:












































