ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մարմնավորել է երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին, հաղորդում է The New York Times-ը:
Նախկին նախագահը Վաշինգտոնի անունից ելույթով է հանդես եկել «Համիլթոն» մյուզիքլի երգերից մեկի ռեմիքսում: Թրեքը կոչվում է One Last Time (44 Remix): Օբաման ԱՄՆ-ի 44-րդ նախագահն է եղել:
«Համիլթոն» մյուզիքլի երաժշտության և բառերի հեղինակ Լին-Մանուել Միրանդան ստուդիայից լուսանկար է հրապարակել, որտեղ Օբաման մյուզիքլի օրիգինալ դերասանական կազմի հետ է:










































