Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորեց մանկապիղծ քահանաներին խոստովանել իրենց հանցագործությունները՝ գրում է Reuters-ը:
«Անչափահասներին գայթակղողներին ես կասեմ հետևյալը՝ վերադարձե՛ք ճշմարիտ ուղի, հիշեցե՛ք մարդկանց դատելու մասին և պատրաստվեք Աստծո դատաստանին», – ասել է Ֆրանցիսկոս պապը Վատիկանի կենտրոնական վարչակազմին ուղղված իր Սուրբծննդյան ուղերձում։
Տեղեկացվում է նաև, որ պարզ չէ, թե արդյոք Պապի ուղերձը հասցեագրվել է եկեղեցական դատական համակարգին, քաղաքացիական վարույթին, թե երկու կառույցներին միաժամանակ, սակայն Վատիկանն ասել է, որ սա Պապի առաջին կոշտ ուղերձն է:












































