«Մեզ կերակրեցին բազմաթիվ խոստումներով, կային խոսակցություններ, թե մենք պետք է մտնենք այլ կառույցների մեջ: Մենք իրականացրել ենք քաղաքականություն, թե որքանով այդ քաղաքականությունը չբավարարեց ներկա իշխանություններին՝ դա այլ հարց է, բայց մենք պատրաստ ենք»,- ասաց սփյուռքի նախարարության լուծարման դեմ ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ երիտասարդները շատ պրոֆեսիոնալ են դարձել Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում, և նրանք ի վիճակի են այսօրվա նոր պահանջներով առաջնորդվել:
Նրանք տեղեկացրին, որ իրենք ստացել են կառավարության կազմի վերակազմավորման վերաբերյալ օրենքի նախագիծ:
Նախարարության աշխատակիցների խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը, որպես կառույց, պետք է մարդկանց միավորի ու բերի Հայաստան, մինչդեռ այս փուլում կարծես նորից արտագաղթի տենդենցների են հանգեցնում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































