Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ ընդհանուր առմամբ «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում պարտված է՝ գրում է tass.ru-ն:
«Ինչ վերաբերում Է ԴԱԻՇ-ի հանդեպ հաղթանակին, ընդհանուր առմամբ ես համաձայն եմ Միացյալ Նահանգների նախագահի հետ,- ասել է Պուտինը:- Մենք զգալի փոփոխությունների ենք հասել այդ տարածքում ահաբեկչության դեմ պայքարի գործում և Սիրիայում լուրջ հարվածներ ենք հասցրել ԴԱԻՇ-ին»: Դա հետ մեկտեղ Պուտինը նախազգուշացրել է Սիրիայից այլ երկրներ ահաբեկչական ակտիվության տեղափոխման վտանգի մասին:
«Առկա է (ահաբեկչական) խմբավորումների և դրանց նմանների արտահոսքի վտանգը, օրինակ՝ Աֆղանստան, ինչպես նաև այլ երկրներ, այդ թվում՝ դրանց ելման երկրներ,-ասել է Ռուսաստանի ղեկավարը: -Դա մեծ վտանգ է մեզ բոլորիս համար»:
Մամուլի ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ ճիշտ է համարում Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի որոշումը:








































